Ա՛յ հենց սրա համար է, որ Արևմուտքը Նիկոլին աջակցում է



Եվրոպական խորհրդարանում Նիկոլը հերթական հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ իրենց կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ սին հույսեր տալով: «Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Հիմա պարզ է, չէ՞, ինչու է Արևմուտքն ամբողջությամբ աջակցում Նիկոլին. քանի նա է իշխանության, Արցախի հարցը համարվելու է փակված, տեղի ունցած էթնիկ զտումը՝ անտեսված, իսկ եթե փակված է Արցախի հարցը, ապա տարածաշրջանում, ըստ Արևմուտքի, մինիմիզացված է ռուսական ազդեցությունը, իսկ եթե մինիմիզացված է, ուրեմն «կանաչ լույս է վառվում» Թուրքիայի ազդեցության ընդլայնման համար: Այսպիսով՝ նիկոլի հայտարարւոթյունը մի բանի մասին է՝ Թուրքիայի առաջ «կանաչ լույս վառելու», հայկայան շահերի հաշվին ծաղկուն Ադրբեջան կառուցելու ու դրա մդիմաց աթոռը պահելու:

Ինչ վերաբերում է արցախցիների ճակատագրին, ապա այն մնալու է այսպիսին այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովորդն իր մեջ ուժ ու կամք չի գտել՝ ՔՊ-ի հերն անիծելու ու Հայաստանը կրկին հզոր, փաստացի ավելի մեծ սահմաններ ունեցող երկիր դարձնելու. եթե Նիկոլը հեռանա, նման հնավարություն կառաջանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment