Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են ստացել 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը և 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Նրանք հաղթել են սփոփիչ գոտեմարտերում և երեկոյան կմրցեն արդեն մեդալների համար։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը արդեն ունի երկու բրոնզե մեդալ, իսկ Լևիկ Միքայելյանը երեկոյան կպայքարի ոսկու համար։