Շատ ուժեղ հանձնառություն կա խորացնելու Եվրոպական Միության հետ կապերը, մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը խորհրդարանների միջև: Այս մասին Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Մեր պարագայում կա քաղաքական, անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը: Հայաստանի հետ մեր հարաբերությունները էապես ավելացել են, մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ:
Սա առաջին քայլն է մեր մանդատի շրջանակում: Մի քանի ամիս առաջ մենք որոշումն կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացել, որը պետք է ամբողջ արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում նաև Հայաստանը ընդգրկի»,- նշել է նա: