Forbes ամսագիրը ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին անվանել է աշխարհի ամենահարուստ ռեժիսորը։
Նրա կարողությունը հասել է 7.1 միլիարդ դոլարի, նշել է հրատարակությունը։ 79-ամյա ռեժիսորի կարողությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1.8 միլիարդ դոլարով։
Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերն ամբողջ աշխարհում հավաքել են են ավելի քան 10 միլիարդ դոլար։ Ֆիլմերի վաճառքից բացի, ռեժիսորը ստանում է Universal Studios-ի թեմատիկ այգիներում վաճառված յուրաքանչյուր տոմսի որոշակի տոկոս։
Սփիլբերգը լայն ճանաչում է ձեռք բերել «Ծնոտներ», «Այլմոլորակայինը», «Շինդլերի ցուցակը», «Յուրայի դարաշրջանի այգի» և Ինդիանա Ջոնսի մասին սերիալների ռեժիսորական աշխատանքների համար։ Նրա վերջին աշխատանքների թվում են «Վեսթսայդյան պատմությունը» և «Առակները», որոնցից վերջինս Սփիլբերգի կինոկարիերայի վաղ շրջանի կիսակենսագրական պատմությունն է։