«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Նիկոլական քարոզիչների օրվա փուչիկ է հավակնում դառնալ Դատախազության հաղորդագրությունն առ այն, որ վերջին 7 տարիներին պետությանն իբր վերադարձվել է «773 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցներ»։

Դնում եմ մի կողմ, որ սրանց պաշտոնական թվերն, ինչպես ցանկացած այլ հաղորդած տեղեկատվություն, մշտապես պետք է ստուգել։

Դնում ենք մի կողմ, որ նման գործերի ճնշող մեծամասնությունը ընթանում և ավարտվում է աղաղակող ապօրինություններով։

Լիովին ընդունում եմ, որ որոշ գործերով լուծումները կարող են լինել օբյեկտիվ։

Եվ այսքանով հանդերձ։

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝

* 8 000 000 000+ ԱՄՆ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը։

* 6 000 000 000+ ԱՄՆ դոլարի զենք նվիրվել է Ադրբեջանին։

* 200 000 000+ ԱՄՆ դոլարի պարգևավճար է բաժանվել:

* Մի քանի տասնյակ միլիարդի գույք, ռեսուրսներ, տարածքներ Արցախում նվիրվել է Ադրբեջանին։

* Էլ չասեմ մարդկային հազարավոր կորուստների մասին։ Սրանց լկտիության աստիճանը պատկերացնելու համար մի հաշվարկ կատարեք՝ 773 000 000 : 5 000 = 154 600 ԱՄՆ դոլար։

Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը սրանց պաշտոնավարման ընթացքում, մի երեք սենյականոց բնակարանի գին։

Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ»։


***

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե բա 2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց։

Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025 թվականներին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով, 10 անգամ ավելի շատ։

Արդյունքում, պետությունն այս իշխանության 7 տարիների կառավարման օրոք ավելացրել է պետական պարտքը նույնքան, ինչքան առաջացել էր 1991-2018 թվականների 27 տարվա ընթացքում։

Հիշեցնեմ, որ 2018-ին պետական պարտքը եղել է 6.8 միլիարդ, իսկ հիմա 14.5 միլիարդ դոլար է»։

Leave a Comment