
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմումն արդեն գրել է։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են թանգարան-ինստիտուտից։ «Դիմումը գրված է, բայց իրավական որևէ ակտ դեռևս չկա»,- ասել են թանգարանից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է ստիպում թանգարանի տնօրենին դիմում գրել, որովհետև նա համարձակվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ Արցախից և Սումգայիթյան ջարդերից խոսել։