Իրանը կշարունակի հարվածել ամերիկյան ռազմաբազաներին. Փեզեշքիան


Միջազգային


Իրանը կշարունակի հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին:

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ։

Ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում թիրախավորվելու են միայն այն բազաները, որոնցից հարձակումներ են իրականացվում մեր տարածքի վրա»,- Փեզեշքիանի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը։


Leave a Comment