Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ փետրվարի 7-ից ուժի մեջ է մտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի մասը։ Փոփոխությունների համաձայն՝
- կուսակցությունների համար անցողիկ շեմն իջել է 4%,
- դաշինքների համար անցողիկ շեմը 7%-ից բարձրացել է՝ մինչև երեք կուսակցություններից բաղկացած լինելու դեպքում՝ 8%, երեք և ավելիի դեպքում՝ 10%,
- կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 մլն-ից իջեցվել է 7,5 մլն-ի, իսկ դաշինքների պարագայում սահմանվել է 15 մլն,
- հանվել է 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորման արգելքը.
Նոր կարգավորումներով 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած ուժին։