Հանրային ռադիոյի տարեկիցն ու բարեկամը՝ կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի ժառանգությունը մեկդարյա պահոցում. «Արդեն 100 տարի»

Կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը և Հանրային ռադիոն տարեկիցներ են: Երբ 1926 թվականի սեպտեմբերի 1-ին հիմնադրվեց մեր ռադիոն, Ղարաքիլիսայում արդեն ծնվել էր Գրիգոր Հախինյանը: Այն, որ տարիներ անց կոմպոզիտոր դարձած Գրիգորն իր երաժշտական հարուստ կենսագրությամբ կապվելու էր Հայաստանի ռադիոյի հետ և նրանք դառնալու էին մտերիմ բարեկամներ, դժվար էր կանխատեսել:

Հայաստանի ռադիոյի մեկդարյա պահոցում այսօր խնամքով պահպանվում են կոմպոզիտորի ժառանգության արժեքավոր ձայնագրությունները՝ սկսած 1950-ական թվականներից. կանտատներ, բալետներ, օրատորիաներ, ստեղծագործություններ թե՛ ժողովրդական գործիքների անսամբլների և թե՛ սիմֆոնիկ նվագախմբերի համար, ինչպես նաև վոկալ շարքեր, երաժշտություն թատերական ներկայացումների ու ֆիլմերի համար: Նրա գործերը կատարել են լավագույն նվագախմբերն ու համույթները, իսկ երգերը հնչել են անվանի երգիչների մեկնաբանությամբ:

Ցավոք, Գրիգոր Հախինյանն ապրեց ընդամենը 64 տարի. նա կյանքից հեռացավ 35 տարի առաջ՝ 1991 թվականի մարտի 6-ին:

Leave a Comment