Դուբայի օդանավակայանի մոտ անօդաչուների անկման հետևանքով 4 մարդ է տուժել



Դուբայի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ միջազգային օդանավակայանի «հարևանությամբ» երկու անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով չորս մարդ է տուժել։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ վիրավորների թվում է Հնդկաստանի մի քաղաքացի, որը ստացել է «միջին ծանրության վնասվածքներ», ինչպես նաև Գանայի երկու և Բանգլադեշի մեկ քաղաքացի, որոնք ստացել են «թեթև վնասվածքներ»։

Նշվում է, որ օդանավակայանը շարունակում է աշխատել բնականոն հունով և չվերթների խափանումներ չկան։

BBC-ի հետ զրույցում օդանավակայանում գտնվող ականատեսներից մեկը պատմել է, որ վարչակազմը ուղևորներին հորդորել է հեռու մնալ ապակեպատ տարածքներից և պատսպարվել ավելի պաշտպանված գոտիներում։

Սա առաջին դեպքը չէ, երբ օդանավակայանը թիրախավորվում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ Նախորդ շաբաթ օրը օդանավակայանի տարածքում ևս մեկ անօդաչու սարք է ընկել, ինչը նույնպես հրդեհի պատճառ է դարձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment