Իրանի նախագահի որդին վստահեցրել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդը ողջ և առողջ է



Իրանի նախագահի որդին և կառավարության խորհրդական Յուսուֆ Փեզեշքիանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ և առողջ է՝ չնայած լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե նա օրերս վիրավորում է ստացել։

«Ես լուրեր լսեցի, թե Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Հարցումներ արեցի մի քանի իրազեկ ընկերների շրջանում, և նրանք ինձ հայտնեցին, որ նա, փառք Աստծո, անվնաս է», — իր տելեգրամյան ալիքում գրել է Փեզեշքիանը։

Ավելի վաղ The New York Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողության մեկնարկի առաջին օրը։

56-ամյա Մոջթաբա Խամենեին Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին է, որը զոհվել էր ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։ Մոջթաբա Խամենեին միջին օղակի հոգևորական է և սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։ Նա Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սույն թվականի մարտի 8-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment