«Ուկրաինային պատասխան հարվածը կորոշեն զինվորականները». Պեսկով ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Ուկրաինային պատասխան հարվածը կորոշեն զինվորականները». Պեսկով

ՌԴ-ի պատասխանը Բրյանսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածին կորոշեն ռուս զինվորականները: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին:

Երեկ երեկոյան Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բրյանսկի ուղղությամբ։ Հարվածի հետևանքով վեց մարդ զոհվել է, ևս 42-ը վիրավորվել են:

Բոգոմազի խոսքով Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են բրիտանական «Storm Shadow» յոթ հրթիռ։

Leave a Comment