ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ եթե ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող այն չգրանցել։
Հանձնաժողովը կուսակցությունը գրանցում է առանց քվեարկության, եթե առարկություն չկա։
«Արհեստական խոչընդոտ չի կարող լինել՝ կա օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկ։ Ավելին՝ եթե ԿԸՀ-ն նկատում է, որ թեկնածուի փաստաթղթերը կիսատ են, 48 ժամ է տրամադրում՝ հրապարակայնորեն ցույց տալու համար, թե ինչ փաստաթղթեր են պակաս, և այդ ժամանակահատվածում քաղաքական ուժը պետք է լրացնի դրանք»,- ասաց նա։
Այս դեպքում ԿԸՀ-ն կարող է քննարկել առարկությունը տվյալ քաղաքական ուժի գրանցումը մերժելու վերաբերյալ։
