11 մարտի 2026 – 11:38 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։
Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից:
Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու «ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները»։