Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան

 Այսօր Բաքվից մեկնեցին հացահատիկ տեղափոխող վագոններ, որոնք Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղևորվում էին դեպի Հայաստան։ 

APA գործակալության հաղորդմամբ՝ Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 11 երկաթուղային վագոն, որոնց ընդհանուր քաշը կազմում է 1023 տոննա։

Նշվում է, որ Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան արդեն տեղափոխվել է ավելի քան 22,000 տոննա հացահատիկ՝ 320 երկաթուղային վագոնով, ինչպես նաև 610 տոննա պարարտանյութ՝ 9 երկաթուղային վագոնով։

Leave a Comment