Թեհրանի հայկական թաղամասին հրթիռային հարված է հասցվել

Թեհրանի հայկական թաղամասին հրթիռային հարված է հասցվել։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։

Մաջիդիե հին հայկական թաղամասի բնակելի շենքերից մեկը ենթարկվել է ամերիկա-իսրայելական հարվածի։ Ըստ վերջին տվյալների՝ հարվածի հետևանքով զոհեր չկան, սակայն նշվում է, որ որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ։ Կա նաև չհաստատված տեղեկություն վիրավոր երեխայի մասին։

Դիվանագիտական ներկայացուցչության հաղորդմամբ՝ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից է, որը հայտնի է իր ակտիվ կյանքով և ենթակառուցվածքներով։ Թաղամասի ձևավորման և զարգացման գործում զգալի դեր են խաղացել իրանահայերը։

Leave a Comment