էս երկաթյա սյունը և էս թեղիները լրիվ նույն բանն են. Արմեն Բեգոյանը լրագրողներին հատուկ տարել էր «ծեր» ու «պոզերով» թեղիների փողոց


Հասարակություն


«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնորեն Արմեն Բեգոյանը վստահեցնում է՝ Երևանում կանգնած ծառերը տարիքն առած են՝ 70-80 տարեկան են և պետք է կտրվեն։

«Մարդը, եթե 100 տարեկան է, իր տարիքն ապրել է, ինչպես ընդունված է։ Մենք ինչքան ուզում ենք նրան դեղ տանք, չենք կարող նրան երիտասարդացնել կամ անմահացնել։ Բնության մեջ յուրաքանչյուր բան՝ ծառ, թուփ, մարդ, շուն, կատու, ինչ կուզեք, դրանք ունեն իրենց կյանքի տևողությունը։ Թեղիների մոտ իրենց կյանքի տևողությունը վաղուց ավարտված է»,-հրավիրված ասուլիսում ՝ արձագանքելով Երևանում համատարած ծառահատումների մասին մասնագետների ահազանգին։

Բեգոյանը լրագրողներին հատուկ հրավիրել էր այնպիսի փողոց, որտեղ ծեր թեղիներ են, իսկ լրագրողները նկատեցին, որ այն հատուկ է արված, իրականում այլ փողոցներում երիտասարդ ծառեր են հատում։

 Չպատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ Բեգոյանը շարունակեց՝ ասելով, որ որդերը վերացնում են ծառի արմատ-սաղարթ կապը և սաղարթը վերանում է։

 «Կա՛մ էս երկաթյա սյունը, կա՛մ էս թեղիները, դրանք լրիվ նույն բանն են, ավելին՝ թեղիներն ավելի վատ են, որովհետև եթե երկաթյա սյունը ոչ մի հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների՝ ժողովրդական լեզվով ասած՝ որդ ու բլոճների ձմեռման բարգավաճման տեղեր, որոնք հետո տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա»-հայտարարեց քաղաքապետարանի պաշտոնյան՝ վստահեցնելով,որ թեղին կարճ կյանք ունեցող Երևանին չդիմացող ծառատեսակ է։

«Էս որդ ու բլոճը, էս, սաղարթ չեմ կարող ասել, էս պոզերը, որ կանգնած են, ինչու պետք է այս կանաչ տարածքը զբաղեցնենք ոչինչ չանող ծաառով»,- ասաց Բեգոյանը։


Leave a Comment