Իրանում Ռուսաստանի հյուպատոսության րա հարձակում է իրականացվել․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանում՝ Սպահանում գտնվող Ռուսաստանի հյուպատոսության վրա մարտի 8-ին հարձակում է իրականացվել։ Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով հյուպատոսության մի քանի աշխատակիցներ վնասվածքներ են ստացել։

Նշվում է, որ զոհեր կամ լուրջ վնասվածքներ չկան։

Leave a Comment