Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հակամարտության սկզբից ի վեր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ իրականացրել է «ամենահզոր» հարվածների ալիքը, հաղորդում է Իրանի պետական հեռարձակողը։
««Իսկական խոստում 4» գործողության երեսունյոթերորդ ալիքը դարձել է պատերազմի սկզբից ի վեր ամենահզորը և ամենաահռելին», – ասվում է հայտարարության մեջ։
Պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությունը նույնպես մեջբերել է գործողության վերաբերյալ ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարությունը: Հայտարարության համաձայն՝ հարվածների ընթացքում երկրորդ անգամ հարված է հասցվել Թել Ավիվի հարավում գտնվող արբանյակային կապի կենտրոնին, Բեեր Յակովի, Արևմտյան Երուսաղեմի և Հայֆայի ռազմական կենտրոններին, ինչպես նաև Էրբիլում և տարածաշրջանում գտնվող 5-րդ ամերիկյան ռազմածովային բազայում գտնվող բազմաթիվ ամերիկյան թիրախներին: