Երրորդ համաշխարհային պատերազմը շուտով կսկսվի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն անօդաչու սարքերի արտադրության ոլորտում լուրջ սպառնալիք է և կարող է հանգեցնել ավելի լայնամասշտաբ հակամարտությունների։ Նրա խոսքով՝ նման զարգացումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ միջազգային անվտանգության համար։

 Ուկրաինայի նախագահը նշել է, որ լայնածավալ պատերազմի սկզբնական փուլում Ռուսաստանը ակտիվորեն կիրառել է Իրանից ստացված սպառազինությունը Ուկրաինայի դեմ։

Զելենսկու խոսքով՝ ներկայում Իրանը նմանատիպ տեխնոլոգիաներ է օգտագործում նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտություններում և հարվածներ է հասցնում ամերիկյան ռազմակայաններին։ Միաժամանակ, ուկրաինական հետախուզության տվյալներով, «Շահեդ» տեսակի որոշ անօդաչու սարքերում հայտնաբերվում են ռուսական արտադրության բաղադրիչներ։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ եթե հակամարտությունը չկասեցվի մինչև աշուն, այն կարող է վերածվել երկարատև պատերազմի և ունենալ ավելի լայն՝ գլոբալ հետևանքներ։

«Շուտով կսկսվի։ Իրանում պատերազմը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի»– ասել է Զելենսկին։

Leave a Comment