Ադրբեջանով ռուսական ցորենի հերթական քանակը կտեղափոխվի Հայաստան

Ադրբեջանով ռուսական ցորենի հերթական քանակը կտեղափոխվի Հայաստան

Այսօր Ադրբեջանի Բիլաջարի երկաթուղային կայարանից ռուսական հացահատիկով բեռնված հերթական վագոնները կտեղափոխվեն Հայաստան։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական զլմ-ները՝ նշելով, որ խոսքը 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքի մասին է։

Հաղորդագրության համաձայն՝ հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 1023 տոննա։

Նշենք, որ վերջին յոթ վագոնից բաղկացած բեռնատար գնացքը դեպի Հայաստան էր ժամանել մարտի 9-ին՝ կրկին անցնելով Ադրբեջանի տարածքով։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment