Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններ կատարել, գրել է «Իրավունքը»։
Նա, թերթի փոխանցմամբ, դժգոհ է մի շարք նախարարների և նրանց տեղակալների աշխատանքից, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավին նրանց մասնակցության ցածր մակարդակից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի սկզբից մեկնարկել է մարզային այցեր, որոնք պաշտոնապես ներկայացվում են որպես ներկուսակցական քարոզարշավ: Այցերի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ի առաջին 50 թեկնածուները շրջում են մարզերով, հանդիպում քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց կենսագրությունները։
