Հյուսիսային Կորեան իրականացրել է «Չվե Հյոն» էսկադրային ականակրի տախտակամածից ռազմավարական թևավոր հրթիռների փորձնական արձակում՝ նավի մարտական հնարավորությունների գնահատմանն ուղղված շարունակական փորձարկումների շրջանակում: Ինչպես հաղորդում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը իր դստեր հետ արձակմանը հետևել է տեսակապի միջոցով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կիմ Չեն Ընը մեծ գոհունակություն է հայտնել ռազմավարական սպառազինությունների հրամանատարման պետական ինտեգրացիոն համակարգի հուսալիության և նավի ինտեգրացիոն մարտական համակարգի գերազանցության հաստատման կապակցությամբ:
Կիմ Չեն Ընը նաև ընդգծել է, որ պետական միջուկային զինված ուժերն անցել են բազմակողմանի կիրառման փուլին, իսկ վերջին շրջանում ԿԺԴՀ-ում զգալի գործնական հաջողություններ են գրանցվել ռազմավարական և մարտավարական հարվածային միջոցների մշակման ու ներդրման գործում: Այս ամենը երկրի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ տարրերի մի մասն է, նշել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: