ՔՊ պատգամավորության որոշ թեկնածուներ թմրանյութերի թեստ կհանձնեն. ԶԼՄ-ն Փաշինյանի հորդորի մասին է հայտնել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում կան թեկնածուներ, որոնք կասկածվում են թմրամիջոցների համակարգված օգտագործման մեջ, նրանք թեստ կհանձնեն, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հորդորել իր որոշ կուսակիցներին թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստ հանձնել։

Իշխող ուժի հետ կապվող այս թեման սկսվել է արծարծվել 2024 թվականից, երբ տեղեկություններ էին տարածվել, որ ՔՊ կուսակցության պտգամավոր Կարեն Սարուխանյանը թմրանյութ է օգտագործում: Ինքը՝ Սարուխանյանը հերքել է այդ տեղեկությունները և հրապարակել թեստի արդյունքները։

ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանն էլ 2025-ի սեպտեմբերին խանգարել էր ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի ճեպազրույցն ու ուղիղ եթերում հարցրել՝ ինչո՞ւ նիստերին չի մասնակցում։ Դրան ի պատասխան՝ Թովմասյանը պահանջել էր, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը կազմակերպի Հովհաննիսյանի ամենօրյա թմրամիջոցների թեստավորում՝ նախքան խորհրդարանի շենք մտնելը։

 

Leave a Comment