
Իրանը հակամարտության սրացումից ի վեր ամենամասշտաբային հարձակումն է իրականացրել Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Այսօր գիշեր իրականացված «Իրական խոստում 4» գործողության 37-րդ ալիքն լայնածավալ գործողություն էր տարածաշրջանում թշնամու ուժերի և թիրախների դեմ»,- հաղորդում է լրատվամիջոցը։ Նշվում է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված հարձակումները տևել են առնվազն երեք ժամ։
37-րդ ալիքի ժամանակ կիրառվել են «Խորամշահր» գերծանր հրթիռներ, հարձակման են ենթարկվել արբանյակային կապի կենտրոնը Թել Ավիվից ոչ հեռու և Իսրայելի ռազմական օբյեկտները Հայֆայում և Արևմտյան Երուսաղեմում, ինչպես նաև «ԱՄՆ-ի բազմաթիվ թիրախներ, ներառյալ ամերիկյան բազաները իրաքյան Էրբիլ քաղաքում և Քուվեյթում»: