
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Բաղդադում գտնվող ԱՄՆ դիվանագիտական աջակցության կենտրոնի շենքին, որը գտնվում է օդանավակայանի մոտ։ Տուժածներ չկան, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Պետդեպարտամենտի փաստաթղթին։ Նշվում է, որ ԱԹՍ-ն ընկել է անվտանգության աշտարակի մոտ։
Ըստ The Washington Post (WP)-ի՝ Բաղդադի համալիրի վրա ընդհանուր առմամբ վեց անօդաչու թռչող սարք է արձակվել։ Դրանցից հինգը խոցվել են։ Նշվում է, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է «Իրաքի իսլամական դիմադրությունը», որն Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների կոալիցիա է։