Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինգործառնությունները – Նորություններ 11.03.2026

2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկը։

Ապաարգելափակումը հնարավոր կլինի միայն սպառողի նույնականացումից հետո։

Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.cba.am/hy/news/regulation-8-09/546/։

Leave a Comment