Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձակել է 2 տոննա մարտագլխիկով հրթիռ։

Ռազմական կառույցի հաղորդմամբ՝ գործողության 37-րդ փուլի ընթացքում ԱՄՆ դիրքերի ուղղությամբ կիրառվել են նոր «Խորամշահր 4» հրթիռներ՝ 2 տոննա մարտագլխիկով։ Հայտարարությունը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։

««Իրական խոստում 4» գործողության 37-րդ փուլի ընթացքում մենք հարվածել ենք ԱՄՆ դիրքերին 2 տոննա մարտագլխիկով նոր «Խորամշահր 4» հրթիռներով», – նշվում է հայտարարության մեջ։

Leave a Comment