Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ

Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու երեք պահանջ։

«Իրանի պայմաններն են՝ պատերազմի վերսկսման դեմ երաշխիքներ, միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի ձեռքբերում և փոխհատուցում», – ասվում է հաղորդագրության մեջ՝ հղում անելով հեռուստաալիքի Թեհրանի թղթակցին։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ։ Թել Ավիվը հայտարարել է, որ իրենց նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Վաշինգտոնը սպառնացել է ոչնչացնել Իրանի նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը և կոչ է արել երկրի քաղաքացիներին տապալել կառավարությունը։

Leave a Comment