Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-ին, 13-14-ին առանձին շրջաններում, 15-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-15-ի ժմանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Մայրաքաղաքում մարտի 11-ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1…+3 աստիճան։

Leave a Comment