Իրանի դեմ պատերազմում մինչև 150 ամերիկացի զինծառայող է վիրավորվել. Reuters

Իրանի դեմ պատերազմում մինչև 150 ամերիկացի զինծառայող է վիրավորվել. Reuters

Իրանի դեմ արդեն 10 օր շարունակվող պատերազմի ընթացքում վիրավորվել է մինչև 150 ամերիկացի զինծառայող, գրում է Reuters-ը։

Մինչ այդ զոհերի մասին տվյալներ չէին հրապարակվել։ Reuters-ի հրապարակումից առաջ Պենտագոնը հայտնել էր միայն ութ ամերիկացի զինծառայողի ծանր վիրավորման մասին։ Reuters-ի հաղորդագրությունից հետո հրապարակված հայտարարության մեջ Պենտագոնը վիրավորների թիվը գնահատել է մոտ 140 և նշել, որ նրանց ճնշող մեծամասնությունը ստացել է թեթև վնասվածքներ։

««Էպիկական կատաղություն» գործողության մեկնարկից ի վեր՝ տաս օր շարունակվող անընդհատ հարձակումների հետևանքով վիրավորվել է մոտ 140 ամերիկացի զինծառայող», — հայտարարել է Պենտագոնի գլխավոր մամուլի քարտուղար Շոն Պառնելը։

Նա նշել է, որ 108 վիրավոր զինծառայող արդեն վերադարձել է ծառայության։

Պառնելը նաև հայտնել է, որ ութ ծանր վիրավոր զինծառայողներ ստանում են ամենաբարձր մակարդակի բժշկական օգնություն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment