Իրանը nչնչացրել է Թել Ավիվից հարավ գտնվող Հաելա արբանյակային կապի կենտրոնը. խոսնակ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսրայելի նավթավերամշակման գործարանը, գազի համալիրը և վառելիքի պահեստավորման օբյեկտները Հայֆայում հարձակման են ենթարկվել, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակը։

Նա նշել է, որ հարձակումը եղել է՝ ի պատասխան իրանական նավթի պահեստների վրա հարձակման։

««Ճշմարիտ խոստում 4» գործողության 33-րդ ալիքը ոչնչացրել է Թել Ավիվից հարավ գտնվող Հաելա արբանյակային կապի կենտրոնը։

Այս կենտրոնը ավիաբազաների և իսրայելական կործանիչների միջև կապի հիմնական հանգույց էր, ԻՀՊԿ տիեզերական ուժերի հարվածային անօդաչու թռչող սարքերը հարվածել և ոչնչացրել են այն հատուկ գործողության շրջանակներում։

Այսօր նաև, քրդական տարածաշրջանում գտնվող Հարիր ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական շտաբը հարված է ստացել ԻՀՊԿ ցամաքային հրթիռային ուժերի հինգ հրթիռներից»,-նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment