Պատերազմը կավարտվի, երբ Իրանը այլևս սպառնալիք չներկայացնի. Սպիտակ տուն

Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ նախագահը որոշի, որ Իրանն այլևս անմիջական սպառնալիք չի ներկայացնում։

Լևիթի խոսքով՝ ռազմական գործողության սկզբնական ծրագիրը նախատեսում էր մոտ չորսից վեց շաբաթ, որի ընթացքում պետք է ոչնչացվեին Իրանի հրթիռային պաշարները, նավատորմը, ինչպես նաև սահմանափակվեր երկրի միջուկային ներուժը և չեզոքացվեին Թեհրանի լիազորված ուժերը։

Նրա խոսքով՝ գործողությունն ընթանում է նախատեսվածից արագ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Իրանը «լիովին և անվերապահորեն չի հանձնվել»՝ անկախ նրանից՝ այդ մասին պաշտոնապես կհայտարարի, թե ոչ։

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ վերջնական որոշումն այն մասին, թե երբ Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնում, կընդունի հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Leave a Comment