ԱՄՆ–ն ու Իսրայելը հակաիրանական գործողության ընթացքում 150 զինծառայող են կորցրել

Հակաիրանական ռազմական գործողության ընթացքում արդեն 150 ամերիկացի զինծառայող է ստացել վիրավորումներ, հայտնում է Reuters գործակալությունը հղում տալով իր աղբյուրներին։

Ինչպես ավելի վաղ գրել էինք Իրանը պատասխան հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին Մերձավոր Արևելքում և Իսրայելի տարածքում՝ ի պատասխան Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունների։ Գործողության առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ է ընկել աղջիկների դպրոցը Իրանի հարավում, ինչպես նաև մահացել է Իրանի բարձրագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին։

 ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի Ամիր Սաիդ Իրավանինի տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը արդեն գերազանցում է 1,3 հազարին։ Վաշինգտոնն ու Թել Ավիվը ռազմական գործողության մեկնարկը բացատրել են որպես կանխարգելիչ հարված՝ իրանական միջուկային ծրագրի պատճառով առաջացած անվտանգության սպառնալիքի առկայությամբ։ Այնուամենայնիվ, այժմ արդեն նրանք չեն թաքցնում, որ ցանկություն ունեն Իրանում իշխանափոխություն տեսնել։

Leave a Comment