Թուրք նախարարի հետ քննարկվել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը

Թուրք նախարարի հետ քննարկվել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ 

«Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խուդաթյանը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment