Երեք ռեկորդ՝ երեք տարեկանում․ Ստեփանավանի փոքրիկը գիտի այբուբենը, մեծերին ու Մենդելևի աղյուսակը



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
                     


Ստեփանավանում ծնված 3-ամյա Հակոբը արդեն երրորդ անգամ է գրանցվել Դյուցազնագրքում։ Նա ճանաչում և անվանում է աշխարհի 107 մեծերին՝ գիտության, արվեստի, սպորտի և այլ ոլորտներից։ Բացի այդ, փոքրիկը գիտի Մեծ Հայքի 15 նահանգները և ծանոթ է Հայկական լեռնաշխարհի լճերին։


Հակոբի մայրը՝ Մարուսյա Մանասյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է նաև երեխայի նախորդ երկու ռեկորդների մասին։


«Առաջին ռեկորդը գրանցվեց այն բանի համար, որ երեխան ընդամենը երկու օրում սովորեց հայոց այբուբենը։ Նա նաև ճանաչում է 63 հայ մեծերի անուններ, գիտի 40 եկեղեցի, ավելի քան 100 երկրների դրոշներ, մոլորակները, տարվա ամիսներն ու թվերը։ Երկրորդ ռեկորդը կապված էր Մենդելևի աղյուսակի իմացության հետ»,- նշել է նա։

Մարուսյա Մանասյանի խոսքով՝ երեխայի հետաքրքրությունը գիտելիքի նկատմամբ նկատելի էր դեռ վաղ տարիքում։

«Երեխան դեռ չէր քայլում, երբ փոքրիկ գորգի վրա ես նրան ցույց էի տալիս կենդանիների և երաժշտական գործիքների պատկերներ։ Երբ նկատեցի, որ նա հետաքրքրությամբ է արձագանքում, նրա համար գրատախտակ գնեցինք, որպեսզի կարողանա սովորել»,- պատմել է մայրը։

Նրա խոսքով՝ երեխային սովորեցնում է խաղի մեթոդներով և երբեք չի ստիպում որևէ բան անել։
«Ես երեխային սովորեցնում եմ խաղի միջոցով․ երբեք չեմ ստիպում, որ ինչ-որ բան սովորի կամ ասի։ Շատ հաճախ հենց ինքը ցանկություն է հայտնում նոր բաներ սովորել»,- նշել է նա։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment