ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես կավարտվի ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ։
«Ես չգիտեմ», – ասել է նա՝ պատասխանելով CNBC-ի լրագրողի հարցին, թե ինչպես կավարտվի ներկայիս ռազմական հակամարտությունը։
Մարտի 9-ին ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ կարծում է, որ Իրանի դեմ գործողությունը շուտով կավարտվի։