ՄԱԿ-ը մտահոգված է Իրանում և տարածաշրջանում ռազմական գործողությունների սրմամբ

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ռազմական ակտիվության աճով, և կողմերի ավելի ու ավելի ռազմատենչ հռետորաբանությունը նույնպես մտահոգության առիթ է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք ակնհայտորեն մտահոգված ենք Իրանում և (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանում, Լիբանանում նկատվող ռազմական ակտիվության աճով, ինչպես նաև բոլոր կողմերից լսվող ռազմատենչ հռետորաբանության աճով», – ասել է նա։

Leave a Comment