Ոչ մի ագրեսիայի գործողություն անպատասխան չի մնա. Թեհրանից սպառնացել են

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հետևել «ակն ընդ ական» սկզբունքին՝ պատասխանելով ցանկացած ագրեսիայի համաչափ և անհապաղ գործողություններով։

«Ոչ մի ագրեսիայի գործողություն անպատասխան չի մնա։ Այսօր մենք հայտարարում ենք «ակն ընդ ական» կանոնը՝ առանց վարանելու և առանց բացառությունների»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ։

Նրա խոսքով՝ եթե Իրանի դեմ սկսվեն հարվածներ ենթակառուցվածքների ուղղությամբ, Թեհրանը նույն կերպ կհարվածի հակառակորդի ենթակառուցվածքներին։

Leave a Comment