Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի եկեղեցական կյանքը հուզող խնդիրները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ըստ հաղորդագրության՝ քննարկման առարկա կդառնան եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։

Նշվում է, որ ԳՀԽ օրակարգում ընդգրկված են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր:

Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

Leave a Comment