Հանդիպում ՎԶԵԲ նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել – Tsayg

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

Կարևորվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ Կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում։

Leave a Comment