Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից և ստիպված բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, որն այսօր մեկնարկում է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այս մասին հայտնում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

​Ստեղծված իրավիճակի պատճառով հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով էլ թիմը ստիպված է հրաժարվել մրցաշարի այս փուլին մասնակցելուց։

Հայ մարմնամարզիկներն ավելի վաղ բաց էին թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։

Leave a Comment