Ֆիդանը Արաղչիին կոչ է արել զերծ մնալ վտանգավոր քայլերից

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, որի ընթացքում քննարկվել են բալիստիկ հրթիռների հետ կապված միջադեպերը։

Հաքան Ֆիդանը նշել է, որ նման գործողություններն անընդունելի են և ընդգծել, որ Անկարան շարունակելու է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել իր օդային տարածքի պաշտպանության համար։ Նա նաև կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել տարածաշրջանային անվտանգությանը և վտանգ ներկայացնել խաղաղ բնակիչների համար։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից և խոստացել է կատարվածի վերաբերյալ անցկացնել մանրակրկիտ հետաքննություն։

Leave a Comment