
«Շատ մանրամասներ այս նիստին դեռ չեմ բարձրաձայնի, բայց հայտարարությունս այն է, որ սպանությունների հետ ես կապ չունեմ: Ասեմ խի. ամեն ինչը արել եմ վախից ելնելով, էսքան ամիս էլ անցել ա, չեմ ուզում մեղքի տակ մտնել»,- Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին ասել է մեղադրյալ Գևորգ Հարությունյանը: Նա հավելել է. «Մեղադրանքը չեմ ընդունում: Մանրամասները մյուս դատական նիստերին կբարձրաձայնեմ»:
Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը: Նրա հետ սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն էր ու դեպքի պահին նրա հետ էր:
Գործով մեղադրյալներն են Գևորգ Հարությունյանն ու Նարեկ Օհանյանը:
Գևորգ Հարությունյանը սկզբում խոստովանել էր, որ ինքն է կատարել սպանությունը: