Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
Նա X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Թրամփի կողմից ավելի ուժեղ հարված հասցնելու սպառնալիքները «դատարկ» էին։
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, եթե Թեհրանը քայլեր ձեռնարկի Հորմուզի նեղուցը փակելու ուղղությամբ, ԱՄՆ-ն «20 անգամ ավելի ուժեղ» կռմբակոծի Իրանը։