
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ետնամասը նման է աղբավայրի, հիշեցնենք, որ ամիսներ առաջ դիմացի այգին, որը անմխիթար վիճակում էր գտնվում, Երևանի ավագանու ճնշման շնորհիվ՝ վարձակալության պայմանագրի ավարտից հետո, վերականգնվեց:
Հարց ենք ուղղում՝ կոնսերվատորիայի հարակից շենքի Բայրոնի 1/1 հասցեում գտնվող այդ բակային աղբանոցն ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվում, բնակիչներն անընդհատ ահազանգում են…»։
Աղբյուրը` «Հանրային ձայն» խմբակցություն