
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ընտրվելուց։ «Ես չեմ կարծում, որ նա կկարողանա խաղաղ ապրել»,- ասել է Թրամփը՝ Fox News-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 9-ի գիշերը հաստատել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրվել ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։