Թուրքիայի օդային տարածքի խախտումն էլ երբեք չի արդարացվի․ Էրդողան

Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ Անկարան անօրինական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն դատապարտում է նաև Թեհրանի հարվածները տարածաշրջանի երկրներին։ 

«Թուրքիայի օդային տարածքի խախտումն էլ երբեք չի կարող արդարացվել. Անկարան ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարի»,- հավելել է Էրդողանը: 

Մասուդ Փեզեշքիանը վստահեցրել է, որ Թուրքիայի օդային տարածք ներխուժած հրթիռներն Իրանից չեն արձակվել, նա խոստացել է, որ իրանական կողմը հետաքննություն կանցկացնի: 

Էրդողանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու ապաէսկալացիայի գործում:

Leave a Comment