10 մարտի 2026 – 15:59 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում մարտի 10-ի ցերեկը, 12-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 11-ին, 13-14-ին առանձին շրջաններում, 15-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևանում՝ մարտի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-15-ին ժմանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։