Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ դիմելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին գրել է․
«Վերջ տվեք կեղծավորությանը։ Դուք ամբողջ կյանքն անցկացրել եք պատմության սխալ կողմում՝ կանաչ լույս տալով օկուպացիային և հաստատելով ցեղասպանությունն ու սարսափելի հանցագործությունները։ Եվ հիմա դուք փորձում եք մաքրագործել Ամերիկայի և Իսրայելի ագրեսիան և պատերազմական հանցագործությունները իրանցիների դեմ։
Երբ Մինաբ քաղաքում կոտորվեցին ավելի քան 165 իրանցի փոքրիկ հրեշտակներ, որտե՞ղ էիք դուք։ Ինչո՞ւ եք լռում, երբ հիվանդանոցները, պատմական վայրերը, նավթային օբյեկտները, դիվանագիտական շտաբները, հրշեջ կայանները և բնակելի տարածքները ագրեսորների անողոք հարձակումների թիրախ են։
Անօրինականության և հանցագործության առջև լռությունը ոչ այլ ինչ է, քան հանցակցություն։
Իրոք, կարդացեք ձեր սեփական հաղորդագրության տակ գտնվող պատասխանները և տեսեք, թե իրականում ինչ է մտածում ձեր լսարանը ձեր «հանցագործներից մաքրագործման» մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: